Ծանրոցների առաքում ԱՄՆ-ից
Ծանրոցների առաքում ԱՄՆ-ի առցանց խանութներից
Ինչպե՞ս է այն աշխատում
Անհրեժեշտ է գրանցվել H2H կայքում: https://h2h.am/register
Գրանցման ժամանակ ստանում եք ԱՄՆ-ի մեր պահեստի հասցեն։ ԱՄՆ-ի առցանց խանութներից պատվիրելիս «առաքման հասցե» դաշտում նշեք հասցեն, որը նշված է անձնական էջում՝ «ԱՄՆ»։
Գնման ձևակերպումից հետո պատվերի բոլոր տվյալները պետք է տեղափոխվեն Անձնական էջ, որտեղ նշվում է պատվերի համարը, առցանց խանութը, ապրանքի անվանումը և արժեքը: Գնումների մասին տեղեկատվությունը պահվում է անձնական էջում:
Պատվերը կատարելուց հետո խնդրում ենք տվյալները ճշգրիտ մուտքագրել մեր կայքում։
Փոխադրման արժեքը ԱՄՆ-ի մեր պահեստից մինչև Երևանի մեր պահեստ՝ 1կգ-ի համար 5250 դրամ է: Քաշը կլորացվում է 100 գրամի ճշտությամբ:
Մենք առաջարկում ենք օդային փոխադրում:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Սպորտային կոշիկների փոխադրման համար կգործի ԶԵՂՉ, 4250 դրամ 1կգ-ի համար:
Ծավալային քաշ. Ինչպես է այն հաշվարկվում
Բեռի ծավալային քաշը հաշվարկվում և համեմատվում է բեռի ֆիզիկական քաշի հետ: Այնուհետև առավելագույն մեծությունը բազմապատկվում է գնային գործակցի հետ, որի արդյունքը բուն բեռնափոխադրման արժեքն է:
Եթե ծավալային քաշը գերազանցում է բեռի իրական քաշը, ապա հաշվարկը կատարվում է հետևյալ կերպ՝
(Երկարություն (սմ) * Լայնություն(սմ) * Բարձրություն (սմ)) / 6000
Ծավալային քաշը հաշվարկվում է 51 սմ և ավելիի դեպքում:
Պատվերները փոխադրվում են ԱՄՆ-ի պահեստ մուտք գործելուց հետո 9-11 աշխաանքային օրվա ընթացքում:
<<Գնիր իմ փոխարեն>> ծառայություն
H2H-ը կձևակերպի և կվճարի ձեր պատվերի համար, կստանձնի բոլոր բանակցությունները վաճառողի հետ և կվերահսկի, որպեսզի գնումը հաջողությամբ հասնի մեր պահեստ։
Պատվերի ձևակերպման համար մենք ձեզ հետ կնքում ենք կոմիսիոն պայմանագիր, Դուք վճարում եք մեր հաշվին գնման արժեքը +5% (նվազագույն գումարը 3500դր) մեր ծառայությունների համար, այնուհետև մենք գնում ենք ապրանքը:
Արագ պատվեր ձևանմուշի միջոցով՝