Ծանրոցների առաքում Չինաստանից

Ծանրոցների և բեռների առաքում Չինաստանից


Այժմ կարող եք «Н2Н»-ի միջոցով գնել ապրանքներ Չինաստանի ցանկացած առցանց խանութներից՝

Taobao.com

Alibaba.com

1688(阿里巴巴)

Tmall.com(天猫) բրենդային ապրանքներ (Gucci, Calvin Klein, Burberry, Zara, Casio etc.)

DangDang(当当)(գրքեր և ավելին)

JingDong(京东)էլեկտրոնիկա և այլ առևտրային հարթակներ


Ապրանքները գնելու համար գրանցվեք «Н2Н» կայքում և ստացեք Չինաստանում պահեստի հասցեն: Պատվերը ձևավորելիս «առաքման հասցե» դաշտում նշեք գրանցման ընթացքում ստացված հասցեն: Ձեր անվան կողքին անպայման նշեք «H2H»: Խանութը կառաքի մեր պահեստ, իսկ Ձեզ կտրամադրի հետևման կոդը:

 

Դուք պետք է գրանցեք գնումը H2H-ի անձնական էջում կամ H2H-ի բջջային հավելվածում:

Կարևոր։ Գրանցումը պարտադիր է, առանց դրա ծանրոցի առաքումը չի իրականացվի։

 

Առաքման արժեքը և ժամկետը.

Չինաստանի մեր պահեստից մինչև Երևանի մեր պահեստ փոխադրման արժեքը  1կգ համար 3000դրամ է(մինիմալ քաշ 100գր), ծավալային քաշի առկայության դեպքում 1կգ արժեքը 2750դրամ է:


Ինչպես է հաշվարկվում ծավալային քաշը

Ծավալային քաշը (կգ-ով) = (Երկարություն × Լայնություն × Բարձրություն) սմ-ով / 6000

կամ՝ դյույմերով՝ (Ե × Լ × Բ) / 366


Օրինակ՝ Արկղի չափսերը՝ 50 × 40 × 30 սմ → Ծավալային քաշ = 50×40×30 / 6000 = 10 կգ


Երբ է կիրառվում ծավալային քաշը?

Եթե ծավալային քաշը մեծ է, քան իրական քաշը, ապա հաշվարկը կատարվում է ծավալային քաշով։

Եթե իրական քաշը ավելի մեծ է, հաշվի է առնվում հենց այն։


Օրինակ

Երկարություն | Լայնություն | Բարձրություն | Իրական քաշ | Ծավալային քաշ | Վճարովի քաշ

------------ | ----------- | ------------ | ------------ | -------------- | ------------

50 սմ        | 40 սմ       | 30 սմ        | 6 կգ         | 10 կգ          | 10 կգ

30 սմ        | 20 սմ       | 15 սմ        | 8 կգ         | 1.5 կգ         | 8 կգ


Խորհուրդ

Մինչ ուղարկելը ստուգեք բեռի ծավալային քաշը՝ կանխատեսելու ճշգրիտ արժեքը և խուսափելու լրացուցիչ վճարումներից։

Առաքման ժամկետ- 18-21աշխ օր։

 

Նաև տրամադրում ենք Ձեզ այլ  ծառայություններ ինչպիսիք են՝

 

«Գնիր իմ փոխարեն» ծառայություն Օգնում ենք այն հաճախորդներին, որոնք դժվարանում են կատարել գնումներ չինական ինտերնետ-խանութներից։ Բավական է ընտրել ապրանքը, տեղեկացնել մեզ դրա բնութագրերը և ուղարկել հղումը, իսկ մենք կկատարենք գնումը, ձևակերպումը ու առաքումը Հայաստան: Այս ծառայությունից օգտվելիս, հարկավոր է վճարումը կատարել նախապես: Հաշվի մեջ ներառվում է ծառայության արժեքը ապրանքի արժեքի 8%-ի հաշվարկով։ Նվազագույն գինը 3500 դրամ: