Ծանրոցների առաքում Չինաստանից | Hand 2 Hand delivery company

Ծանրոցների առաքում Չինաստանից

1կգ-ն 5500 դրամ
Օդային առաքում
Նվազագույն քաշ՝ 0,5կգ
20-28 աշխ. օր

Այժմ կարող եք «Н2Н»-ի միջոցով գնել ապրանքներ Չինաստանի ցանկացած առցանց խանութներից՝
Taobao.com
Alibaba.com
1688(阿里巴巴)
Tmall.com(天猫) բրենդային ապրանքներ (Gucci, Calvin Klein, Burberry, Zara, Casio etc.)
DangDang(当当)(գրքեր և ավելին)
JingDong(京东)էլեկտրոնիկա և այլ առևտրային հարթակներ

Ապրանքները գնելու համար գրանցվեք «Н2Н» կայքում և ստացեք Չինաստանում պահեստի հասցեն: Պատվերը ձևավորելիս «առաքման հասցե» դաշտում նշեք գրանցման ընթացքում ստացված հասցեն: Ձեր անվան կողքին անպայման նշեք «H2H»: Խանութը կառաքի մեր պահեստ, իսկ Ձեզ կտրամադրի հետևման կոդը:

Գրանցեք գնումները H2H-ի անձնական էջում Դուք պետք է գրանցեք գնումը H2H-ի անձնական էջում կամ H2H-ի բջջային հավելվածում:
Կարևոր։ Գրանցումը պարտադիր է, առանց դրա ծանրոցի առաքումը չի իրականացվի։

Կարեւոր։ Մի մոռացեք, որ Հայաստանի օրենսդրությամբ 200€ - ից բարձր արժեքով բոլոր ծանրոցները հարկվում են:
Առաքման տարբերակներն են օդային կամ ծովային:

Օդային առաքման համար նվազագույն քաշը 0,5 կգ է:
Բոլոր ծանրոցների քաշը կլորացվում է մինչև 100 գրամ:

Նաև տրամադրում ենք Ձեզ այլ եզակի ծառայություններ ինչպիսիք են՝

«Գնիր իմ փոխարեն» ծառայություն Օգնում ենք այն հաճախորդներին, որոնք դժվարանում են կատարել գնումներ չինական ինտերնետ-խանութներից։ Բավական է ընտրել ապրանքը, տեղեկացնել մեզ դրա բնութագրերը և ուղարկել հղումը, իսկ մենք կկատարենք գնումը, ձևակերպումը ու առաքումը Հայաստան: Այս ծառայությունից օգտվելիս, հարկավոր է վճարումը կատարել նախապես: Հաշվի մեջ ներառվում է ծառայության արժեքը․ ապրանքի արժեքի 5-7%-ի հաշվարկով։ Նվազագույն գինը 2500 դրամ:

«Ապրանքի և մատակարարների որոնում առցանց հարթակներում» Այս ծառայության էություն այն է, որ մենք փնտրում ենք Ձեզ հետաքրքրող ապրանքը, որը կհամապատասխանի ներկայացված բնութագրերին:
Դուք կարող եք մեզ ուղարկել ապրանքի նկարը կամ դրա մանրամասն նկարագրությունը։
Գտնված տարբերակները կուղարկվեն ձեզ գնման պայմանների ընտրության եւ համաձայնեցման համար. արժեք, քանակ, գույն, փաթեթավորման տեսակը և այլն:
Մեզ վրա ենք վերցնում վաճառողի հետ բանակցումը, ապրանքի ձեռքբերումը, ստուգումը և առաքումը:
Ծառայությունը վճարովի է, նախատեսված է հիմնականում փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների համար։
Ծառայության արժեքը որոշվում է անհատապես՝ կախված ապրանքի տեսակից, արժեքից և խմբաքանակի չափից։

Միջնորդություն չինական կայքերից ապրանքների գնման համար
Եթե տիրապետում եք առցանց որոնման հմտություններին, ապա Ձեզ համար դժվար չի լինի ինտերնետ խանութներում ապրանքների ընտրությունը և գնումը։ Սակայն Չինաստանում ապրանքներ գնելիս ձեր փորձը բավարար չի լինի: Մեր ընկերությունը մատուցում է միջնորդի ծառայություններ, որոնք կարող են զգալի օգնություն տրամադրել Չինաստանից գնման, ստուգման և առաքման համար:
Մեր կողմից մատուցվող ծառայությունների շրջանակը ներառում է.

  • Բանակցություն վաճառողների հետ, առաքման պայմանների և ժամկետների հետ կապված հարցերի լուծում, գնորդի պահանջների քննարկում:
  • Վճարում և անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպում: Մեր մասնագետների պրոֆեսիոնալ աշխատանքը թույլ կտա զգալիորեն կրճատել Ձեր ծախսերը։
  • Ապրանքի ընդունում և ստուգում Չինաստանում։ Սա կարևոր փուլ է, քանի որ բեռն ուղարկելուց հետո բոլոր հնարավոր ռիսկերն ու դրա հետ կապված ծախսերը ընկնում են գնորդի վրա։ Որակի պատճառով ապրանքի վերադարձը դժվար կլինի, իսկ հաճախ՝ անհնար։ Հետևաբար, մի շտապեք հրաժարվել մեր մասնագետների կողմից ապրանքի ստուգումից, նախքան Չինաստանից ուղարկելը:

guarantee

Ապրանքների երաշխիք էլեկտրոնային և կենցաղային տեխնիկայի համար Չինաստանից
Չինաստանից էլեկտրոնիկայի և կենցաղային տեխնիկայի գնման ամենամեծ ռիսկը ապրանքի երաշխիքային ժամկետի բացակայությունն է, այսինքն, այն կարող է լինել, բայց Չինաստանում: H2H-ը տրամադրում է 1 տարվա սպասարկման երաշխիք էլեկտրոնիկայի և կենցաղային տեխնիկայի համար, որը ձեռք է բերվել «Գնիր իմ փոխարեն» և «ապրանքի և մատակարարների որոնում առցանց հարթակներով» ծառայությամբ գնում կատարելիս։ Սպասարկման ծրագրից կարելի է օգտվել միայն «H2H»- ի միջոցով ապրանքների գնման դեպքում: Երաշխիքի արժեքը կազմում է ձեռք բերվող ապրանքի արժեքի 7%-ը Երաշխիքային սպասարկումը իրականացվում է գործարանային թերությունների պատճառով առաջացած անորակ մասերի և հավաքման տեխնոլոգիայի խախտման հետևանքով առաջացած խնդիրների պարագայում:

Ո՞ր դեպքում չի իրականացվում երաշխիքային սպասարկում:
Թերություններ, որոնք առաջացել են ոչ արտադրողի մեղքով։ Դրանք առաջանում են երրորդ կողմի սխալ օգտագործման կամ ազդեցության արդյունքում:
«Երաշխիք 1 տարի» ծրագրի մանրամասն պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով
Երաշխիքը ձևակերպվում է H2H-ի ձևաթղթի վրա։