Բեռների առաքում Ռուսաստանից — արագ, հարմար և շահավետ

Գնեք ցանկացած ապրանք ռուսական առցանց խանութներից, իսկ մենք կառաքենք: Ինչպե ՞ս է այն աշխատում Գրանցվեք H2H կայքում Գրանցման ժամանակ ստացեք անձնական հասցեն Մոսկվայում: Օնլայն խանութներից պատվեր կատարելիս առաքման հասցեն հարկավոր է նշել գրանցման ժամանակ ստացված հասցեն:

Առաքում ենք AVITO-ից  


Գնման ձևակերպումից հետո պատվերի բոլոր տվյալները հարկավոր է լրացնել անձնական էջում, որտեղ նշվում է պատվերի համարը, օնլայն խանութը, ապրանքի անվանումը և արժեքը: Գնումների մասին տեղեկատվությունը պահպանվում է ձեր անձնական էջում: Սպասեք մինչ առաքանիները հասնեն մեր պահեստ: Ստանալ հասցե Ռուսաստանում.

Որքա ՞ն է առաքման արժեքը: Ավիափոխադրման գինը Մոսկվայի մեր պահեստից դեպի Երևանյան պահեստ 1կգ-ն կազմում է 999 դրամ  (մինիմալ քաշ 5կգ) Առաքման ժամկետը 3-6աշխատանքային օր` մեր պահեստ մուտք գործելու պահից: 

Ինչպես է հաշվարկվում ծավալային քաշը


Ծավալային քաշը (կգ-ով) = (Երկարություն × Լայնություն × Բարձրություն) սմ-ով / 6000

կամ՝ դյույմերով՝ (Ե × Լ × Բ) / 366


Օրինակ՝ Արկղի չափսերը՝ 50 × 40 × 30 սմ → Ծավալային քաշ = 50×40×30 / 6000 = 10 կգ


Երբ է կիրառվում ծավալային քաշը?

Եթե ծավալային քաշը մեծ է, քան իրական քաշը, ապա հաշվարկը կատարվում է ծավալային քաշով։

Եթե իրական քաշը ավելի մեծ է, հաշվի է առնվում հենց այն։


Օրինակ

Երկարություն | Լայնություն | Բարձրություն | Իրական քաշ | Ծավալային քաշ | Վճարովի քաշ

------------ | ----------- | ------------ | ------------ | -------------- | ------------

50 սմ        | 40 սմ       | 30 սմ        | 6 կգ         | 10 կգ          | 10 կգ

30 սմ        | 20 սմ       | 15 սմ        | 8 կգ         | 1.5 կգ         | 8 կգ


Խորհուրդ


Մինչ ուղարկելը ստուգեք բեռի ծավալային քաշը՝ կանխատեսելու ճշգրիտ արժեքը և խուսափելու լրացուցիչ վճարումներից։


Վճարում ենք Ձեր փոխարեն


Պատվերներ կատարելիս վճարման հետ խնդիրների դեպքում ընտրեք "оплата курьеру при получении товара"  տարբերակը,  համապատասխանաբար,  մենք  Ձեր փախարեն կկատարենք վճարումը պատվերը ստանալու պահին Մոսկվայի մեր պահեստներում ։ 

 Ծառայության արժեքը կազմում է պատվերի արժեքի 5%-ը: 

Վճարումը նախապես փոխանցում եք մեր հաշվին՝ համաձայն տրամադրված պայմանագրի:






Ուշադրություն! ՌԴ մարզերից, այդ թվում Մոսկվայի շրջաններից, մեր պահեստ առաքման արժեքը հաշվարկվում է ամեն առաքման համար առանձին և կախված է առաքանու քաշից, ծավալից և առաքման շրջանից։


Կարող եք օգտվել նաև «Գնիր իմ փոխարեն» ծառայությունից: