Ծանրոցների և բեռների առաքում Չինաստանից


Այժմ կարող եք «Н2Н»-ի միջոցով գնել ապրանքներ Չինաստանի ցանկացած առցանց խանութներից՝
Taobao.com
Alibaba.com
1688(阿里巴巴)
Tmall.com(天猫) բրենդային ապրանքներ (Gucci, Calvin Klein, Burberry, Zara, Casio etc.)
DangDang(当当)(գրքեր և ավելին)
JingDong(京东)էլեկտրոնիկա և այլ առևտրային հարթակներ

Ապրանքները գնելու համար գրանցվեք «Н2Н» կայքում և ստացեք Չինաստանում պահեստի հասցեն: Պատվերը ձևավորելիս «առաքման հասցե» դաշտում նշեք գրանցման ընթացքում ստացված հասցեն: Ձեր անվան կողքին անպայման նշեք «H2H»: Խանութը կառաքի մեր պահեստ, իսկ Ձեզ կտրամադրի հետևման կոդը:

Գրանցեք գնումները H2H-ի անձնական էջում Դուք պետք է գրանցեք գնումը H2H-ի անձնական էջում կամ H2H-ի բջջային հավելվածում:
Կարևոր։ Գրանցումը պարտադիր է, առանց դրա ծանրոցի առաքումը չի իրականացվի։

Առաքման արժեքը և ժամկետը.

Օդային առաքում - 1կգ-ն 6 500դրամ, 8-11 աշխ. օր


Նաև տրամադրում ենք Ձեզ այլ  ծառայություններ ինչպիսիք են՝

«Գնիր իմ փոխարեն» ծառայություն Օգնում ենք այն հաճախորդներին, որոնք դժվարանում են կատարել գնումներ չինական ինտերնետ-խանութներից։ Բավական է ընտրել ապրանքը, տեղեկացնել մեզ դրա բնութագրերը և ուղարկել հղումը, իսկ մենք կկատարենք գնումը, ձևակերպումը ու առաքումը Հայաստան: Այս ծառայությունից օգտվելիս, հարկավոր է վճարումը կատարել նախապես: Հաշվի մեջ ներառվում է ծառայության արժեքը․ ապրանքի արժեքի 8%-ի հաշվարկով։ Նվազագույն գինը 3500 դրամ: